Լրահոս

07.05.2017 07:49


Լճաշեն գյուղին հարակից ափամերձ տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ

Լճաշեն գյուղին հարակից ափամերձ տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ

Մայիսի 6-ին, ժամը 20:16-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղին հարակից ափամերձ տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opes Astra G մակնիշի 705 AS 61 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Մայիսի 6-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կենտրոնական խաչմերուկում կուտակված անձրևաջրերի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, անձրևաջրերը լցվում են ավտոմեքենայի մեջ. ներսում երեխաներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենան ջրածածկից դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ փրկարարները ջրածածկից դուրս են բերել ՎԱԶ-2106 մակնիշի 23 SU 303 և ՎԱԶ-2115 մակնիշի 35 FQ 028 պետհամարանիշերով ավտոմեքենաները (3 ուղևոր)։

Այս խորագրի վերջին նյութերը