Լրահոս

06.05.2017 13:40


Կալանավորի հանձնուքի լահմաջոների վրա սպիտակ փոշենման զանգված է եղել (լուսանկար)

Կալանավորի հանձնուքի լահմաջոների վրա սպիտակ փոշենման զանգված է եղել (լուսանկար)

Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտյալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ

Այս խորագրի վերջին նյութերը