Լրահոս

06.05.2017 13:46


Հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 8 փամփուշտով

Հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 8 փամփուշտով

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների և Արմավիրի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1986 թ. ծնված Մերի Թ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 180, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 80 փամփուշտ, «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի և «ՈՒԶՌԳՄ» տիպի պայթուցիչ:

***

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և ոստիկանության Հրազդանի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ 1982 թ. ծնված Արամ Ն.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 8 փամփուշտով (5.6 մմ տրամաչափի):

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 5-ին՝ ժամը 19.45-ին, 1976 թ. ծնված Գնել Հ.-ն հանձնել է «Ջ1» տիպի նռնակ, ինքնաձիգին նմանվող ինքնաշեն կրակող սարք, տարբեր տրամաչափի 99 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը