Լրահոս

06.05.2017 16:40


Խոստովանել է, որ գողացել է

Խոստովանել է, որ գողացել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1975 թ. ծնված Նարինե Մ.-ն և հայտնել է, որ թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և գումար:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկի մոտից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Էդգար Վ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը