Լրահոս

06.05.2017 12:30


Գյումրիում սպանության կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել

Գյումրիում սպանության կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել

Գյումրիում մայիսի 5-ի առավոտյան տեղի ունեցած սպանության կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել:

Մայիսի 5-ին՝ ժամը 10.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրիի Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում մահացած մարդ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված տանը հայտնաբերել էր 1940 թ. ծնված Ստեփան Մարկոսյանի դիակը:

Դիակի արտաքին զննությամբ ձախ թեւատակի եւ սրտի հատվածում հայտնաբերվել էին կտրած-ծակած թափանցող վերքեր:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ որոնողական լայնածավալ ու հմուտ միջոցառումների շնորհիվ մայիսի 5-ին՝ ժամը 16.10-ին, բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հարություն Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը՝ ժամը 5-ի սահմաններում, Ղորղանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 11 հասցեում, վիճաբանության ժամանակ Ս. Մարկոսյանին դանակով հարվածել եւ վնասվածքները պատճառել է ինքը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Հարություն Պ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը