ԱԺ–ում քննարկվել է «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին փաթեթը
Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկել է կառավարության ներկայացրած «Հարկերիմասին» և «Ավելացվածարժեքիհարկիմասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը, ըստ կառավարության, բխում է հարկումիցխուսափելուհնարավորություններիսահմանափակմանքաղաքականությունից:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է ավելացված արժեքի հարկի շեմի կիրառության իմաստով կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցվածության դեպքերը, իսկ որպես փոխկապակցված անձինք դիտարկել ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց:
Կառավարության ներկայացմամբ' նախագծերիփաթեթիկարգավորմաննպատակըհարկումիցխուսափելուհնարավորություններիսահմանափակումնէ: Նախագծերով նախատեսվում է կիրառել հարկումից խուսափելու դեմ պայքարի նոր գործիքներ' դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները:
Այս օրենքի ընդունվելուց հետո այնուժիմեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից:
ԱԺ–ում քննարկվել է «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին փաթեթը
Այսօր ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկել է կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին փաթեթը: Նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը, ըստ կառավարության, բխում է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման քաղաքականությունից:
Նախագծով մասնավորապես առաջարկվում է ավելացված արժեքի հարկի շեմի կիրառության իմաստով կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցվածության դեպքերը, իսկ որպես փոխկապակցված անձինք դիտարկել ընդհանուր տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործունեություն իրականացնող իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց:
Կառավարության ներկայացմամբ' նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակումն է: Նախագծերով նախատեսվում է կիրառել հարկումից խուսափելու դեմ պայքարի նոր գործիքներ' դրանով իսկ սահմանափակելով հարկումից խուսափելու հնարավորությունները:
Այս օրենքի ընդունվելուց հետո այն ուժի մեջ կմտնի 2011թ. հունվարի 1-ից:
7or.am