Լրահոս

06.05.2017 09:28


«Թռչկան» ջրվեժի տարածքում «Վազ 21014»-ն արգելափակվել է ցեխակույտում

«Թռչկան» ջրվեժի տարածքում «Վազ 21014»-ն արգելափակվել է ցեխակույտում

Մայիսի 6-ին, ժամը 02:24-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գր. Լուսավորիչ թաղամասում «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 130» մակնիշի 34 UP 393 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ղ.):

***

Մայիսի 6-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ 21-099» մակնիշի 34 PP 642 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.) դուրս են բերել արգելափակումից:

***

Մայիսի 5-ին, ժամը 22:45-ին ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Թռչկան» կոչվող ջրվեժի տարածքում «Վազ 21014» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Վազ 21014» մակնիշի 14 AR 014 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Կ.) և ուղեկցել մինչև Մեծ Պարնի գյուղ:

Այս խորագրի վերջին նյութերը