Լրահոս

06.05.2017 09:14


Մամիկոնյանց փողոցում կայանած «Nissan March»-ին են բախվել «Nissan Tiana»-ն և «Renault Laguna»-ը․ 3 հոգի հոսպիտալացվել է

Մամիկոնյանց փողոցում կայանած «Nissan March»-ին են բախվել «Nissan Tiana»-ն և «Renault Laguna»-ը․ 3 հոգի հոսպիտալացվել է

Մայիսի 5-ին, ժամը 00:04-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 31 շենքի դիմաց կայանած «Nissan March» մակնիշի 95 VP 995 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ Տ. Ղ.) բախվել են «Nissan Tiana» մակնիշի 35 AS 194 պետհամարանիշի (վարորդ` Մ. Ս.) և «Renault Laguna» մակնիշի 937 LV 61 պետհամարանիշի (վարորդ՝ 1955 թ. ծնված Հ. Ե.) ավտոմքենաները, ինչի հետևանքով «Renault Laguna» ավտոմեքենայի վարորդ Հ․ Ե.-ը և ուղևորներ՝ 1997 թ. ծնված Գ. Ե.-ը և 1996 թ. ծնված Ն. Շ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ուղևորներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից, իսկ արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: «Nissan Tiana» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1990 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տուժածներին տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Փրկարարները հոսանքնազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը