Ա. Տեր-Թադևոսյան. «Մենք չունենք ազգային գաղափարախոսություն»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն ասալ է, որ Աստանայի ԵԱՀԿ և Մոսկվայի ՀԱՊԿ գագաթնաժողովների ժամանակ նշվեց Հայաստանի հստակ դիրքորոշումը ԼՂ-ի հիմնահարցի շուրջ։ Մեկնաբանելով աստանյան գագաթնաժողովը՝ Ար. Տեր-Թադևոսյանը նշեց, որ ոչ մի առաջընթաց չի արձանագրվել։ Ըստ նրա՝ մինչ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը պարտություն է կրել, քանի որ տարածքային ամբողջականության սկզբունքը արձանագրվել է բոլոր հանդիպումներում, այդ թվում և Մադրիդյան համաձայնագրի մեջ։ Այն գալիս է մեր արտաքին գերատեսչության պասիվությունից և անգործությունից։
«Ադրբեջանը արդեն խոսում է, որ Երևանը անօրեն տրվել է Հայաստանին, իսկ մենք ի՞նչ ենք անում»,-ընդգծել է Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ մենք չունենք ազգային գաղափարախոսություն։