Լրահոս

05.05.2017 17:18


Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվել

Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվել

Մայիսի 5-ին, ժամը 13:46-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 115-րդ կմ-ի մոտակայքում այրվում է «Mercedes Sprinter» մակնիշի 91 00 L պետհամարանիշով ավտոմեքենա (վարորդ` Հ. Շ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:09-ին:

Շարժիչային խցիկում այրվել է մոտ 1 մ երկարությամբ էլ. մալուխ:

Այս խորագրի վերջին նյութերը