Ռուսաստանի ԱԳՆ. «Ղարաբաղյան հակամարտությունը շատ նրբություններ ունի»
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև ղարաբաղյան հիմնահարցին։
Նա նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ԵԱՀԿ բոլոր համանախագահների և շահագրգիռ կողմերի հետ շփումների ժամանակ համապատասխան քննարկում է ստանում։ Դրանում ակտիվ մասնակցություն է ունենում նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Նա նշել է, որ եղածին քիչ բան կարող է ավելացնել. «Խնդիրը հատուկ բնույթ ունի, քանի որ շատ նրբություններ կան։ Այդ առիթով բանակցություններ, խորհրդատվություններ և կարծիքների փոխանակումներ են տեղի ունենում։ Այն, ինչ կողմերը անհրաժեշտ են համարում հայտնել ԶԼՄ-ներին, տեղի է ունենում իրական ժամանակի ռեժիմում»։