Լրահոս

05.05.2017 15:07


Վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու և ճանապարհել տուն

Վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու և ճանապարհել տուն

Մայիսի 4-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 77 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու և անհայտ տաքսի ավտոմեքենայով ճանապարհել տուն, որից հետո հեռացել է:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 21-ի սահմաններում Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ աղջկան իր վարած «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքը:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը