Դրոշմապիտակավորման ենթակա ապրանքատեսակների ցանկը կարո՞ղ է ընդլայնվել
Դեկտեմբերի 13-ին իր արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին » օրինագիծը: Այսօրինագծինպատակըորոշապրանքների' դրոշմապիտակներովպարտադիրդրոշմավորմանօրենսդրականհիմքերիձևավորումնէ: Առաջարկվում է ընդլայնել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը' դրանում ներառելով կենդանականպահածոներիորոշտեսակները, մրգահյութերը, բնականկամարհեստականհանքայինջրերը, ոչալկոհոլայինխմիչքները, գարեջուրը, կոկտեյլները, փաթեթավորվածսուրճըևթեյը, տեսաձայնայինսկավառակները, ինչպեսնաևՀՀ-ումկազմակերպվողթատերական, մարզականևզվարճանքիմիջոցառումներիտոմսերը:
Օրինագծի հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «7օր»-ին ասել է, որ Ազգային ժողովը առարկություն ուներ օրինագծի մեխանիզմի իրականացման առումով: Նա նշել է, որ սկզբունքային ևս մեկ հարց կար' դա ապրանքատեսակների ցանկի սահմանափակումն էր: Ըստ նրա՝ դրանց ցանկը սահմանափակել չի կարելի:
-Ապրանքատեսակների ցանկի անվանումները հաստատվելու են միայն և միայն օրենքում, այսինքն, չի կարող կառավարությունն ինքը որոշում կայացնի, ասենք, հանքային ջուրը հանի, սովորական ջուրը մտցնի կամ փաթեթավորված մի ապրանքատեսակ հանի, մյուսը մտցնի: Դա լինելու է միայն և միայն օրենքով,- ընդգծել է նա:
Երեկ նիստի ժամանակ Վ.Այվազյանն արձագանքելով այն դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված օրենքում նշված ապրանքատեսակները դրոշմապիտակավորելու որոշումը և եթե կառավարությունն իսկապես ցանկանում է պայքարել ստվերի դեմ, ապա ինչու չի ներառել ավելի խոշոր ոլորտները՝ ասել էր, որ կարելի է առաջարկություն անել և այդ ապրանքատեսակների ցանկն ընդլայնել, օրինակ' ընդգրկելով շաքարը, ձեթը, ինչու չէ, նաև դեղորայքը:
Այս կապակցությամբ նա ասել է, որ իր առաջարկությունը նրանում էր կայանում, որ հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված այդ ապրանքատեսակների ցանկը:
«Հիմնավորում չկա՞» հարցին ի պատասխան, Վարդան Այվազյանն ասել է, որ այդ ցանկը հիմնավորվում է որոշակի ռիսկերի առկայությամբ:
Դրոշմապիտակավորման ենթակա ապրանքատեսակների ցանկը կարո՞ղ է ընդլայնվել
Դեկտեմբերի 13-ին իր արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին » օրինագիծը: Այս օրինագծի նպատակը որոշ ապրանքների' դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման օրենսդրական հիմքերի ձևավորումն է: Առաջարկվում է ընդլայնել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը' դրանում ներառելով կենդանական պահածոների որոշ տեսակները, մրգահյութերը, բնական կամ արհեստական հանքային ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը, կոկտեյլները, փաթեթավորված սուրճը և թեյը, տեսաձայնային սկավառակները, ինչպես նաև ՀՀ-ում կազմակերպվող թատերական, մարզական և զվարճանքի միջոցառումների տոմսերը:

Արփի Բեգլարյան