Լրահոս

05.05.2017 21:52


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում

Մայիսի 6-ին, 7-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 8-10-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (1971 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1986 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.30

Այս խորագրի վերջին նյութերը