Լրահոս

05.05.2017 12:30


Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորված կապիտանի վիճակը դեռ ծանր է․ նոր մանրամասներ

Տավուշում ականի պայթյունի հետևանքով վիրավորված կապիտանի վիճակը դեռ ծանր է․ նոր մանրամասներ

Տավուշի մարզում նախօրեին ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած կապիտան Շիրազ Կամոյի Սահակյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Բերդի հոսպիտալում նրան վիրահատել են:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 4-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար, կապիտան Շիրազ Սահակյանը զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում ծառայության ժամանակ ականի պայթյունից ստացել է ձախ ոտնաթաթի և ձեռքերի ականապայթյունային վիրավորումներ և տեղափոխվել Բերդի զինհոսպիտալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:


7or.am

Այս խորագրի վերջին նյութերը