Լրահոս

05.05.2017 17:44


Անցած 1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության և խարդախության 8-ական դեպք

Անցած 1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության և խարդախության 8-ական դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:
Բացահայտվել է գողության և խարդախության 8-ական, յուրացման 3, հարկերից խուսափելու 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 10, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը