Լրահոս

05.05.2017 11:50


Երևանում 51-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնին

Երևանում 51-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնին

Երեկ՝ մայիսի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 51-ամյա Սամվել Պողոսյանը Չարենցի փողոցի թիվ 135 հասցեի դիմաց իր վարած Volkswagen մակնիշի 88 ՍA 888 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Սոս Շուշանյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վարերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց և դեպքի մասին հայտնել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում հետաքննիչ Գևորգ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը