Լրահոս

14.12.2010 14:02


Տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը:

Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ,  Կարինե Ղազինյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին, Երեւանում: Ապագա ասոցացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին:

Այս խորագրի վերջին նյութերը