Աշխարհ

05.05.2017 11:22


Մայիսի վերջին Թրամփն այցելելու է Սաուդյան Արաբիա, Իսրայել և Հռոմ

Մայիսի վերջին Թրամփն այցելելու է Սաուդյան Արաբիա, Իսրայել և Հռոմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի վերջին կսկսի իր առաջին արտասահմանյան շրջագայությունները։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջնորդը նշել է, որ այցելելու է Սաուդյան Արաբիա, Իսրայել ու Հռոմ։

Թրամփը ծրագրում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ պայմանավորվել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին։

Մայիսի 24-ին Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կընդունի Թրամփին։ Ավելի վաղ Հռոմի պապը քննադատել էր Թրամփի հայտարարությունները ներգաղթի խնդրի մասին։

Իսրայելում ԱՄՆ նախագահն այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ինչպես նաև «Իրանից բխող սպառնալիքը»։

Նշվում է, որ Թրամփը հանդիպելու է նաև պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ ու քննարկելու է մերձավորարևելյան հակամարտության կարգավորումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը