Աշխարհ

05.05.2017 10:15


Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Սելտայի» դեմ խաղում

Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը «Սելտայի» դեմ  խաղում

Նախօրեին Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում Իսպանիայում կայացած «Սելտայի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարպասի ուղղությամբ կատարել է 2 հարված, որոնցից մեկը ստացվել է դիպուկ: Այս մասին հայտնում է «Whoscored.com»-ը։

Մխիթարյանը կատարել է 35 փոխանցում՝ 65.7 տոկոս ճշգրտությամբ, 1 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 1 անգամ շրջանցել մրցակցին ու 5 անգամ խլել գնդակը:

Հայաստանի հավաքականի ավագը, որը մեկնարկային կազմում հանդես է եկել 77 րոպե, կանոնների խախտում թույլ չի տվել և ստացել է 7.06 գնահատական։ ՄՅ կազմում ամենաբարձրը գնահատվել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղը (7.83):

Հիշեցնենք՝ անգլիական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը