Լրահոս

05.05.2017 09:56


Վանաձորում այրվել է «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենա

Վանաձորում այրվել է «Москвич-2141» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 4-ին, ժամը 20:42-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գրիգոր Նարեկացու փողոցում գտնվող գործարանի մոտակայքում այրվում է «Москвич-2141» մակնիշի 91 PP 666 պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:53-ին, մարվել՝ 20:59-ին: Ամբողջությամբ այրվել է շարժիչի խցիկը:

Այս խորագրի վերջին նյութերը