Լրահոս

05.05.2017 09:32


Լոռիում առանց մայր արջի երկու քոթոթ են գտել (տեսանյութ)

Լոռիում առանց մայր արջի երկու քոթոթ են գտել (տեսանյութ)

Լոռու մարզում բնապահպան տեսուչները առանց մայր արջի երկու քոթոթ են գտել. այս մասին տեղեկացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPW), որը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետի կողմից ահազանգ է ստացել քոթոթներին փրկելու կոչով:

«3-4 ամսական արջի ձագուկներ են, հայտնաբերվել են գետի ափին՝ առանց մայրիկի, և մենք ուզում ենք ինչ-որ չափով օգտակար լինենք ձագուկներին»,-տեղեկացրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակիցը:

Ըստ նրա՝ քոթոթները կանցնեն բուժզննում Երևանի կենդանաբանական այգու նորագույն սարքավորումներով զինված կենդանաբուժական կլինիկայում, որոշ ժամանակ կանցկացնեն Երևանի կենդանաբանական այգում, այնուհետ կտեղափոխվեն Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի կարանտինային կայան (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան):

Նշվում է, որ հիմնադրամը կանի հնարավոր ամենը, որպեսզի քոթոթները վերադարձվեն վայրի բնություն:

Աղբյուրը` lorinews.info

Այս խորագրի վերջին նյութերը