Լրահոս

05.05.2017 09:01


Հրազդան քաղաքի մոտ «Mercedes»-ն ընկել է ձորակը

Հրազդան քաղաքի մոտ «Mercedes»-ն ընկել է ձորակը

Մայիսի 4-ին, ժամը 19:17-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 47-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 PR 623 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7 մ) և հայտնվել հարակից ձորակում. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը