Լրահոս

05.05.2017 08:33


Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի լարը պոկվել, ընկել է, փաթաթվել ավտոմեքենայի անվադողին

Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի լարը պոկվել, ընկել է, փաթաթվել ավտոմեքենայի անվադողին

Մայիսի 4-ին, ժամը 19:42-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրոլեյբուսի լարը պոկվել, ընկել է ավտոճանապարհին, փաթաթվել երթևեկող ավտոմեքենայի անվադողին և խոչընդոտում է երթևեկությանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների հետ միասին հեռացրել են Honda City մակնիշի 01 XO 202 պետհամարանիշով ավտոմեքենայի ետևի աջակողմյա անիվին փաթաթված լարը:

Այս խորագրի վերջին նյութերը