Լրահոս

04.05.2017 15:27


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 4-ին, ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեստան նահանգում տասնյակ մարդկային զոհերի պատճառ դարձած հանքավայրի փլուզման կապակցությամբ:

Նա խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Ռոհանիին, բարեկամ Իրանի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ վիրավորներին և տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս խորագրի վերջին նյութերը