Լրահոս

04.05.2017 15:20


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ է նշանակվել Սամվել Սանամյանը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ է նշանակվել Սամվել Սանամյանը

Սամվել Սանամյանը վերադարձել է իր նախկին պաշտոնին` նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասացին ՊԵԿ լրատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ Սանամյանը խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում ՀՀԿ-ից ստացել էր ամենաշատ ձայնը, սակայն հետո նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով պատգամավորության մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:

Այս տարվա փետրվարի 13-ին Սամվել Սանամյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, սակայն ապրիլին, իր իսկ դիմումի համաձայն, ազատվել էր այդ պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը