«Ժառանգության» գործելաոճը հասկանալի չէ ՀՀԿ-ականների համար, վիրավորանք` ԱԺ-ի հանդեպ
ՀՀ խորհրդարանը չի կարողանում սկսել արտահերթ նիստի բնականոն աշխատանքը: Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցությունը 3-րդ անգամ է 20 րոպե ընդմիջում խնդրել: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ՀՅԴ խմբակցությունն էր բոյկոտել արտահերթ նիստը և հեռացել էր ԱԺ դահլիճից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ «Ժառանգությունը» կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունն օգտագործում էխորհրդարանի աշխատանքները տապալելու նպատակով:
-Սա վիրավորական մոտեցում է ԱԺ-ի և ԱԺ աշխատանքների հանդեպ: Այս գործելաոճը որևէ կապ չունի ռացիոնալ, կառուցողական մոտեցման հետ,-հայտատարարել է Ս. Նիկոյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է, որպեսզի պատշաճ քննարկումներ տեղի ունենան ԱԺ-ում և ավելացրել.
-Մենք ամենևին ցանկություն չունենք տապալելու ԱԺ աշխատանքը: Մենք մի բան ենք ասում' անընդունելի այս գործելաոճը,որովհետև կառավարության ասելիքը հետևյալն է' ուզում եք քննարկեք, նստեք, մինչև դեկտեմբերի 31-ը' ժամը' 24:00-ն, իսկ եթե ուզում եք շուտ գնալ տները, ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները:
-Պարոն Սաֆարյա՛ն, Դուք անարդարացի հայտարարություն եք անում,-արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը' տեղեկացնելով, որ ընդմիջման ընթացքում հանձնաժողովների և խմբակցությունների բոլոր նախագահներին առաջարկել է աշխատանքի արդյունավետ ձև' լրացուցիչ քննարկում իրականցնել նրանց մտահոգող օրինագծերի վերաբերյալ:
-Բայց դուք նորից սկսել եք բոյկոտել մեր աշխատանքները, և դուք անարդար վերաբերմունք ունեք ԱԺ-ի նկատմամբ: Հետո խոսում եք ԱԺ-ի արժանապատվության մասին: Եթե որևէ մի պատգամավոր, որևէ մի խմբակցություն, ցանկություն չունի ինքն իր արժանապատվությունը պահպանելու, պաշտպանելու, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ արդյունավետ աշխատանքի մասին խոսք կարող է լինել,-հայտարարել է Հ. Աբրահամյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն ընդգծել էլ, որ «Ժառանգության» գործելաոճն իրենց հասկանլի չէ: Նույն խմբակցության պատգամավոր Համլետ Հարույունյանն էլ հայտարարել է, որ Ստեփան Սաֆարյանի ելույթից հուզվել է.
-Նա փորձում էր այնքան ազնիվ ներկայացնել իրենց քաղաքական բլեֆը կամ դեմարշը, որ անգամ ես' փորձառու պատգամավոր, փորձում եմ հավատալ: Ոչ մի կապ չունեն այս ընդմիջումները ԱԺ-ի աշխատանքի կամ կանոնկարգի հետ: Քաղաքական տրյուկ է, դեմարշ է, ուղղակի իրենց պետք է այդ մասին հայտարարել:
Այնուհետև ձայն է խնդրել «Ժառանգություն» խմբակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Արժանապատվություն, սաբոտաժ, բլեֆ...ձեր իրավունքն է: Ես անհատապես' որպես առանձին պատգամավոր, և մեր խմբակցությունը երբևէ, անգամ ձեզ հետ անհամաձայն լինելու դեպքում, փորձել ենք հեռու մնալ նման բառապաշարից,-ասել է Ր. Հովհաննիսյանը' հավելելով, որ նման կեցվածքը հարիր չէ պատգամավորներին:
Ի վերջո, Հ. Աբրահամյանը 20 րոպե ընդմիջում է հայտարարել, ինչից հետո ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները, սակայն, քիչ անց հայտարարվել է ԱԺ կանոնակարգով 13:30-ին նախատեսված հերթական ընդմիջումը:
«Ժառանգության» գործելաոճը հասկանալի չէ ՀՀԿ-ականների համար, վիրավորանք` ԱԺ-ի հանդեպ
ՀՀ խորհրդարանը չի կարողանում սկսել արտահերթ նիստի բնականոն աշխատանքը: Քիչ առաջ «Ժառանգություն» խմբակցությունը 3-րդ անգամ է 20 րոպե ընդմիջում խնդրել: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ ՀՅԴ խմբակցությունն էր բոյկոտել արտահերթ նիստը և հեռացել էր ԱԺ դահլիճից:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ «Ժառանգությունը» կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունն օգտագործում է խորհրդարանի աշխատանքները տապալելու նպատակով:
-Սա վիրավորական մոտեցում է ԱԺ-ի և ԱԺ աշխատանքների հանդեպ: Այս գործելաոճը որևէ կապ չունի ռացիոնալ, կառուցողական մոտեցման հետ,-հայտատարարել է Ս. Նիկոյանը:
Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է, որպեսզի պատշաճ քննարկումներ տեղի ունենան ԱԺ-ում և ավելացրել.
-Մենք ամենևին ցանկություն չունենք տապալելու ԱԺ աշխատանքը: Մենք մի բան ենք ասում' անընդունելի այս գործելաոճը, որովհետև կառավարության ասելիքը հետևյալն է' ուզում եք քննարկեք, նստեք, մինչև դեկտեմբերի 31-ը' ժամը' 24:00-ն, իսկ եթե ուզում եք շուտ գնալ տները, ուրեմն առանց քննարկման ընդունեք օրենքները:

7or.am