Աշխարհ

04.05.2017 17:45


Եղիսաբեթ 2–րդի ամուսինն իր թագավորական պարտականությունները կկատարի մինչև աշուն (ֆոտոշարք)

Եղիսաբեթ 2–րդի ամուսինն իր թագավորական պարտականությունները կկատարի մինչև աշուն (ֆոտոշարք)

Եղիսաբեթ 2–րդի ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, այս աշնանից կդադարեցնի իր թագավորական պարտականությունների կատարումը։ Այս մասին հայտնում է «Բի–Բի-Սի»–ն՝ Բուքինգեմյան պալատին հղումով։ Որոշումն ընդունել է ինքը դուքսը։ Թագուհին իր աջակցությունն է հայտնել նրան։

Հունիսին կլրանա Ֆիլիպի 96–ամյակը։

Դուքսն ավելի քան 780 կազմակերպության անդամ, խնամակալ կամ ղեկավար է, սակայն այլևս ակտիվ դեր չի խաղա դրանց աշխատանքում։

Եղիսաբեթը կշարունակի ի կատար ածել պաշտոնական բոլոր պարտականությունները թագավորական ընտանիքի օգնությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը