Լրահոս

04.05.2017 12:20


Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մայիսի 3-ին՝ ժամը 18.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 9 շենքի բակում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 91-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 18.00-ին, «BAOTIAN» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մայիսի 3-ին, ժամը 1.40-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Մայիսի 2-ին՝ ժամը 23-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի հին խճուղու և Հասրաթյան փողոցի հատման հատվածում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 9.30-ին, Երևանի Այվազովսկու և Ավանեսովի փողոցների խաչմերուկում՝ թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի կտրուկ մանևրելու հետևանքով, 71-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին՝ ժամը 17.50-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 31 շենքի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 2-ին՝ ժամը 23.20-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 7 շենքի դիմաց իրար են բախվել «Ման» մակնիշի աղբատար և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Ռենո»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին՝ ժամը 22-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է Մեծամոր գյուղի համանուն խճուղու թիվ 20 տան դիմաց կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային:
«ԳԱԶ-2410»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 160-րդ կմ-ին իրար են բախվել «ՍԱԶ-3507» և «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-210740»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 3-ին՝ ժամը 200-ի սահմաններում, «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը