Լրահոս

04.05.2017 11:39


Որոտան գետ «Ջիպի» ընկնելու հետևանքով քույր ու եղբայր են մահացել. կա 1 վիրավոր (լուսանկար)

Որոտան գետ «Ջիպի» ընկնելու հետևանքով քույր ու եղբայր են մահացել. կա 1 վիրավոր (լուսանկար)

Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Toyota մակնիշի 022 ԼԼ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մի տղամարդ և մի կին տեղում մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածները քույր ու եղբայր են։ Եղբայրը վերջերս էր զորացրվել բանակից, քույրն էլ ամուսնացած էր, ուներ 1 երեխա։ Նրանք ավտոմեքենա են սպասելիս եղել, երբ «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Քաջարան քաղաքի բնակիչ 46-ամյա Արթուր Միրզոյանը նրանց տեղափոխելու համար կանգնել է, և նրանք նստել են «Ջիպը» և մոտ 180 մետր առաջ ընթանալով՝ անհայտ պայմաններում ավտոմեքենան հայտնվել է Որոտան գետում։

Մահացածները 21-ամյա Դավիթ Մկրտչյանը և 19-ամյա Աստղիկ Մկրտչյանն են, ովքեր Որոտան գյուղի բնակիչներ էին։ Ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Հանրապետության 5 հասցեում գրանցված «ՀՀ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման աջակցության կենտրոն»-ի հաշվեկշռում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը