Ս. Սարգսյանը մասնակցել է «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:
Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում' ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ: Գիտաժողովին մասնակցում է նաև դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին (Արգենտինա), ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով: Այսօր Հանրապետության ղեկավարը պարոն Դեսպուիին է հանձնել պետական բարձր պարգևը:
«Այս պարգևը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, և ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին' մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգևի համար' ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար և տարիներ ի վեր զբաղված է այդ կարևորագույն խնդրով:
«Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք և ինձ այստեղ բերեցին»,-ասել է Լեանդրո Դեսպուին:
Միջազգային գիտաժողովում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Հարգարժա՛ն մասնակիցներ,
Հարգելի՛ հյուրեր,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ այս գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևան ժամանած արտասահմանյան գիտնականներին, ովքեր ընդունել են մեր հրավերը ցեղասպանության հանցագործության, դրա դատապարտման, կանխարգելման և հետևանքների վերացման հարցերին վերաբերող գիտական քննարկումներ անցկացնելու և առաջարկություններ ներկայացնելու համար:
Այսօր, առավել քան երբևէ, ցեղասպանությունների կանխարգելման համար լուրջ նախաձեռնություններ իրականացնելու և գործուն մեխանիզմներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Եվ այսօր, առավել քան երբևէ, ակնհայտ է, որ նախկինում իրագործված ցեղասպանությունների համար քաղաքական տարբեր վարչակազմերի ու պետությունների անպատիժ մնալու, միջազգային հանրության կողմից չդատապարտվելու, կանխարգելման համապատասխան և համարժեք մեխանիզմների բացակայության կամ անկատարության հանգամանքները հանգեցրել են նրան, որ մարդկությունը, ի թիվս այլ լրջագույն մարտահրավերների, դեռևս բախվում է նոր ցեղասպանությունների իրականացման սպառնալիքի հետ:
Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում:
Ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն առնչվող խնդիրները պետք է ընդգրկվեն միջազգային հանրության քննարկման օրակարգում: Այս չարիքի դեմ քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով գործելու ունակություն:
Երևանյան գիտաժողովի անցկացման համար պատահական չեն ընտրվել ո՛չ վայրը և ո՛չ էլ' խորագիրը: Ճիշտ է, Հայոց ցեղասպանությունը ժամանակագրորեն տեղի ունեցավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումից մի քանի տասնամյակ առաջ, սակայն դրա միջազգային' այդ թվում իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի մշակումն ու ընդունումը:
Ռաֆայել Լեմկինն այս առիթով նշում էր. «Մինչ այժմ կառավարությունն իր քաղաքացիների հետ կարող էր վարվել այնպես, ինչպես կցանկանար: Մուսուլմաններն ու հրեաները, հայերն ու սլավոնները, հույներն ու ռուսները, Աֆրիկայի թխամաշկ հերերոները և սպիտակամաշկ լեհերը միլիոններով և հարյուր հազարներով զոհվեցին այս հանցագործությունից: Աշխարհը որոշեց, որ ցեղասպանությունը միջազգային իրավունքին համապատասխան հանցագործություն է, և որ պայմանագիրը պետք է ստորագրվի անդամ երկրների կողմից' կանխարգելելու և պատժելու այս «հանցագործությունների հանցագործությունը»:
Այսօր մենք բախվում ենք նաև մեկ այլ երևույթի ևս. պաշտոնական պատմագրության կողմից գիտականորեն ապացուցված և միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականի արժանացած պատմական փաստերը վերանայելուն միտված քայլերին զուգընթաց որոշ պետություններ փորձում են արհեստականորեն ստեղծել «սեփական ցեղասպանության» պատմություններ: Նմանատիպ շինծու մոտեցումները ցեղասպանության հանցագործության հստակ ձևակերպված իրավական հիմքերի պարզունակ տարամեկնաբանություններ են: Չանդրադառնալով նման երևույթի առաջացման տարբեր դրդապատճառներին' միայն մեկ բան կցանկանայի նշել. սեփական ժողովրդին, այսպես ասած, «ցեղասպանությամբ օժտելը» ո՛չ հայրենասիրություն է և ո՛չ էլ' դիվանագիտություն:
Պատմության և պատմական փաստերի վերախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված և մտացածին պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն: Ավելին, այս ցինիզմը գալիս է ապացուցելու, որ ոմանք իսկապես չեն ըմբռնում կամ չեն ուզում հասկանալ այն ահավոր գինը, որը մարդկությունը վճարել և դեռևս շարունակում է վճարել:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցեղասպանությունների սկզբնակետն անհանդուրժողականությունն ու այլատ-յացությունն է: Ավելին, ինչ-ինչ պատճառներով պետական մակարդակով նման քաղաքականության որդեգրումը և անհանդուրժողականության ու այլատյացության քարոզումը, այդ թվում նաև քաղաքական էլիտայի առաջին դեմքերի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ, իրական վտանգ են ստեղծում ու պարարտ հող նախապատրաստում նոր դժբախտությունների ու ցեղասպանական գործողությունների համար:
Հայ ժողովուրդը բարձր է գնահատում գիտական շիտակության ու անվերապահության ձիրքով օժտված գիտնականների վաստակն ու կա¬տարած աշխատանքը, որի արդյունքում 20-րդ դարի սկզբին հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունն ստացել է իր գիտական լիակատար հիմնավորումն ու ապացույցը: Այս գործում իր անգնահատելի դերն ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որն այս տարի արժանացավ ՀՀ Նախագահի մրցանակին:
Մեծապես կարևորելով ցեղասպանության հանցագործության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը' վստահ եմ, որ այն կարող է օգտակար լինել այդ հանցագործության կանխարգելմանն ուղղված քաղաքական որոշումների կայացման ու քաղաքական կամքի դրսևորման գործում: Այս միջոցառումը կարևոր է նաև ցեղասպանությունների հետևանքների վերացման համար հստակ մոտեցումներ և հայեցակարգային փաստաթղթեր մշակելու համատեքստում:
Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը թակած անհատական և մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու հիշողությունը: Եվ մենք վստահ ենք, որ ճանաչումից դեպի ներողամտություն, արդարությունից' խաղաղություն տանող հաշտության ուղին, հանդուրժողականությունն ու համակեցությունը այլընտրանք չունեն:
Մեծ Եղեռնի մոտալուտ հարյուրամյա տարելիցի նախաշեմին, խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, շարունակելու ենք հնչեցնել բոլորին ուղղված մեր ուղերձն ու ահազանգը. հանուն ողջ մարդկության և քաղաքակիրթ աշխարհի, մենք պարտավոր ենք զերծ պահել մեր մոլորակը նման համամարդկային աղետներից:
Եկեք միասի՛ն կերտենք մեր նոր պատմությունն ու համատեղ ապագան:

Մաղթում եմ ձեզ արգասավոր աշխատանք:
Շնորհակալություն»: