Լրահոս

03.05.2017 22:52


Վանաձորում այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա

Վանաձորում այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 3-ին, ժամը 15:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 36 հասցեի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2106» մակնիշի 34 RL 445 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Չ.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 15:57-ին:

Այս խորագրի վերջին նյութերը