Լրահոս

03.05.2017 22:01


«Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում․ կա տուժած

«Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում․ կա տուժած

Մայիսի 3-ին, ժամը 16:40-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալա լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.ը արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:

Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը