Լրահոս

03.05.2017 17:50


Թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով

Թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, մայիսի 2-ին՝ ժամը 18.10-ին, Վանաձորի Իսահակյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Խուզարկությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել և առգրավվել են լուցկու 5 տուփ՝ կողքերը քերված վիճակում, 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով և ասեղակալով, 20 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ՝ ասեղով և ասեղակալով, բժշկական սպիրտի դատարկ տարա, «Սինտոմիցին» դեղահաբի դատարկ տուփ և 0.5 լ տարողության պոլիէթիլենային տարա՝ 10 սմ բարձրությամբ լցված դեղնագորշավուն թմրանյութին նմանվող հեղուկով և 0.5 սմ բարձրությամբ թմրանյութին նմանվող գորշավուն հեղուկ՝ նստվածքով:
Արմեն Ղ.-ն հայտարարել է, որ նշված տարան և պարագաները պատկանում են իրեն, տարայի պարունակությունը «Կոդեին» տեսակի թմրամիջոցի մնացորդ է, որը պատրաստել է ինքը իրեն ներարկելու միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը