Լրահոս

03.05.2017 21:35


Թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում դրամապանակ էր գողացել

Ապրիլի 29-ին՝ ժամը 12.40-ին, 1949 թ. ծնված Ոսկեհատ Ս.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 97.000 դրամ, 100 դոլար, լուսանկարներ և տարբեր քարտեր` պատճառելով 160.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 2-ին՝ ժամը 13-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը