ԱԺ-ն չի կարողանում սկսել իր աշխատանքները. կրկին 20 րոպե ընդմիջում է հայտարարվել
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում էր հայտարարվել և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր իր մոտ խորհրդակցության: Սակայն, խորհրդակցությունից հետո ՀՅԴ խմբակցությունը, ինչպես և նախապես հայտարարել էր, չի վերադարձել դահլիճ' այդպիսով բոյկոտելով ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Ընդմիջումից հետո 70 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծը:
Սակայն, այնուհետև «Ժառանգություն» խմբակցությունը կրկին 20 րոպե ընդմիջում է խնդրել:
-Մենք նույնպես կիսում ենք այդ մտահոգությունները և առարկությունները, ոչ միայն այս նիստի օրակարգի ու ծանրաբեռնվածության առումով, այլև անընդունելի ենք համարում օրակարգում այնպիսի օրենքների ներգրավումը, ինչպիսին «Լեզվի և հանրակթության մասին» օրենքներն են, «Ընդերքի մասին» օրենսգիրքն է, ինչպիսին «Բնօգտագործման վճարների մասին» օրենքն է և ինչպիսին կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված և նաև աղբահանության վերաբերյալ փաթեթներն են: Նման միջավայրում, նման պայմաններում անհնար է ուղղակի նորմալ քննարկումներ կազմակերպել և մենք խնդրում ենք ևս 20 րոպե ընդմիջում' ակնկալելով, որ կառվարության հետ այս ընթացքում ԱԺ ղեկավարությունը բանակցություններ կվարիև օրակարգից կհանեն այս հարցերը: Այլապես, նման ձևով օրենքներ չպետք է անցնեն ԱԺ-ում,-հայտարարել է Ս. Սաֆարյանը:
Ի պատասխան' Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հնարավոր չէ 20 րոպեն մեկ կառավարության հետ քննարկել և այս հարցերին լուծում տալ:
-Ուղղակի Դուք անտեղի մեր ժամանակը ձգձգում եք,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Վարման կագի վերաբերյալ խոսք խնդրելով' ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, որ մինչ այդ հայտարարված 20 րոպե ընդմիջման ժամանակ տեղի ունեցած կարճատև քննարկումը ցույց տվեց, որ ոչ թե խնդիրը վերաբերում է կոնկրետ արտահերթի օրակարգին, այլ, պարզապես, քաղաքական կամակորության հետևանք է:
-Որևէ օրենք չկա, որ ամիսներ շարունակ քննարկված չլինի և մեծ փոփոխություններ արված չլինեն: Այնպես որ, այն աշխատանքը, որ կատարվում է ԱԺ-ում, չի կարելի հանրության մեջ որդեգրված քաղաքականության գնալ, որ' ընդդիմություն ենք, դեմ ենք: Ես կարծում եմ, բոլոր օրենքները պետք է դրվեն և քաղաքական մեծամասնությունը հասու է օրենքներ ընդունելու,-նշել է Գ. Սահակյանը:
20 րոպե ընդմիջում, այդուհանդերձ, հայտարարվել է: Այդ ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մոտցել է կառավարության ներկայացուցիչներին և ինչ-որ բան քննարկել:
ԱԺ-ն չի կարողանում սկսել իր աշխատանքները. կրկին 20 րոպե ընդմիջում է հայտարարվել
Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում էր հայտարարվել և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարներին հրավիրել էր իր մոտ խորհրդակցության: Սակայն, խորհրդակցությունից հետո ՀՅԴ խմբակցությունը, ինչպես և նախապես հայտարարել էր, չի վերադարձել դահլիճ' այդպիսով բոյկոտելով ԱԺ արտահերթ նստաշրջանը:
Ընդմիջումից հետո 70 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ներքին աուդիտի մասին» օրենքի նախագիծը:
Սակայն, այնուհետև «Ժառանգություն» խմբակցությունը կրկին 20 րոպե ընդմիջում է խնդրել:
-Մենք նույնպես կիսում ենք այդ մտահոգությունները և առարկությունները, ոչ միայն այս նիստի օրակարգի ու ծանրաբեռնվածության առումով, այլև անընդունելի ենք համարում օրակարգում այնպիսի օրենքների ներգրավումը, ինչպիսին «Լեզվի և հանրակթության մասին» օրենքներն են, «Ընդերքի մասին» օրենսգիրքն է, ինչպիսին «Բնօգտագործման վճարների մասին» օրենքն է և ինչպիսին կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված և նաև աղբահանության վերաբերյալ փաթեթներն են: Նման միջավայրում, նման պայմաններում անհնար է ուղղակի նորմալ քննարկումներ կազմակերպել և մենք խնդրում ենք ևս 20 րոպե ընդմիջում' ակնկալելով, որ կառվարության հետ այս ընթացքում ԱԺ ղեկավարությունը բանակցություններ կվարի և օրակարգից կհանեն այս հարցերը: Այլապես, նման ձևով օրենքներ չպետք է անցնեն ԱԺ-ում,-հայտարարել է Ս. Սաֆարյանը:

7or.am