Սերգո Երիցյան. «Դպրոցներում սկսում են զանգվածային գրականություն չկարդալ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար ՍերգոԵրիցյանն ասել է, թե իրենց տեսչության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաբաթական առանվազն 3-4 խախտում է գրանցվում, իսկ դատարան ընդամենը մեկ հայցով են դիմել, քանի որ գոյություն ունի նախադեպ հասկացողությունը, երբ մեկ անգամ պարտվելու դեպքում այլևս իմաստ չունի դիմել դատարան, այլ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել։
-Այսօրվախնդիրներիցէհստակլեզվաքաղաքականությանմշակումը: Մենքնախատեսումենքայդառումովծրագիրմշակել: Լեզվաշինություննէլէայսօրխնդիր: Ահավոր չափերի են հասել լեզվական խախտումները, խաթարումները: Դրանք եկել-հասել են այնպիսի չափերի, որ հին օրենքը դրա դեմն այլևս չի կարող առնել: Մշակվել է նոր օրենք, որը ներկայումս կառավարությունում է,-ընդգծել է նա:
Սերգո Երիցյանը նաև նշել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են կատարել հայոց լեզվի դրվածքը դպրոցներում պարզելու նպատակով։
-Պարզդարձավ, որդպրոցներումսկսումենզանգվածայինգրականությունչկարդալ: Խնդիրունենքհայոցլեզվիդասավանդմանժամանակակիցմեթոդների: Այլևս թուղթ ու գրիչ, գրատախտակ հին մեթոդները չեն աշխատում: Պետք է հաշվի նստենք այսօրվա սերնդի պահանջների հետ։ Արձանագրել ենք մի վիճակ, որը տագնապալից է,-ընդգծել է նա:
Սերգո Երիցյան. «Դպրոցներում սկսում են զանգվածային գրականություն չկարդալ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանն ասել է, թե իրենց տեսչության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաբաթական առանվազն 3-4 խախտում է գրանցվում, իսկ դատարան ընդամենը մեկ հայցով են դիմել, քանի որ գոյություն ունի նախադեպ հասկացողությունը, երբ մեկ անգամ պարտվելու դեպքում այլևս իմաստ չունի դիմել դատարան, այլ պետք է օրենսդրական փոփոխություններ կատարել։
-Այսօրվա խնդիրներից է հստակ լեզվաքաղաքականության մշակումը: Մենք նախատեսում ենք այդ առումով ծրագիր մշակել: Լեզվաշինությունն էլ է այսօր խնդիր: Ահավոր չափերի են հասել լեզվական խախտումները, խաթարումները: Դրանք եկել-հասել են այնպիսի չափերի, որ հին օրենքը դրա դեմն այլևս չի կարող առնել: Մշակվել է նոր օրենք, որը ներկայումս կառավարությունում է,-ընդգծել է նա:
Սերգո Երիցյանը նաև նշել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են կատարել հայոց լեզվի դրվածքը դպրոցներում պարզելու նպատակով։
-Պարզ դարձավ, որ դպրոցներում սկսում են զանգվածային գրականություն չկարդալ: Խնդիր ունենք հայոց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդների: Այլևս թուղթ ու գրիչ, գրատախտակ հին մեթոդները չեն աշխատում: Պետք է հաշվի նստենք այսօրվա սերնդի պահանջների հետ։ Արձանագրել ենք մի վիճակ, որը տագնապալից է,-ընդգծել է նա:
7or.am