Սերգո Երիցյան. «Շատ հաճախ այդ տեղերը չեն լրացվում լեզվի չիմացության պատճառով»
ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ-ում օտարալեզու դպրոցներ բացելու օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ասել է, թե օտար լեզվի նոր կրթական համակարգը յուրացնելը ցանկացած երկրի համար կարևորագույն խնդիր է:
Մենք արդեն եվրոպական կրթական տարածքում ենք, և ավելի շատ պետք է դիտարկենք օտար լեզվի դպրոցների խնդիրը: Ես կարծում եմ' այստեղ կարծես թե շատ խնդիրներ չունենք, սակայն ցանկացած նորարարություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ռիսկերը կարող են առաջանալ այն դեպքերում, երբ որ դրանք օրենսդրորեն կարգավորված չեն,-ասել է նա:
Ըստ Սերգո Երիցյանի՝ ինքը ծանոթ է այն փոփոխություններին, որ պետք է կատարվի ««Լեզվի մասին ՀՀ օրենքում» և «Կրթության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ, ու չի կարծում, որ այնտեղ ռիսկային բաց տեղեր կան։
- Օրենսդրության փոփոխությունները, իմ կարծիքով, վտանգներ չեն պարունակում: Կարծում եմ՝ դրանք աշխատող կետեր են և կարող են օգտակար լինել կրթության կազմակերպման համար: Ռիսկերը կարող են լինել նոր ծրագրերի հետ կապված, մասնագետների հետ կապված. արդյոք ունե՞նք մենք համապատասխան մասնագետներ և այլն: Հնարավոր է այդ բազան ստեղծել, մասնագետներ պատրաստել, վերապատրաստել: Երբ որ կյանքը առաջարկում է իրենը, ապա պետք է դրան պատրաստվել: Ես կարծում եմ, որ մենք ունենք համապատասխան ներուժը,-ընդգծել է նա:
Սերգո Երիցյանը պնդել է, թե մենք շատ դժվարություններ ենք ունենում կրթական համակարգում, երբ տարբեր երկրներից տեղեր ենք ստանում:
-Շատ հաճախ այդ տեղերը չեն լրացվում լեզվի չիմացության պատճառով: Դրան կնպաստի օտարալեզու դպրոցների համակարգը: Մենք չենք կարող պարփակվել մեր կրթական համակարգով,-ընդգծել է նա:

7or.am