Լրահոս

02.05.2017 20:56


Հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը

Հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը

Ոստիկանության Էրեբունու և ՊՊԳՎ պահպանության բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 29-ին՝ ժամը 15.10-ին, 1953 թ. ծնված Տիգրան Փ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողով, ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի և «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 ծխատար նռնակ, 2 լուսային հրթիռ, նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 174 փամփուշտ:

***

Ոստիկանության Հրազդանի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 29-ին, ժամը 12.30-ին՝ 1970 թ. ծնված Արայիկ Հ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 29-ին՝ ժամը 14.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Ա.-ն կամավոր հանձնել է ձեռքի ուսումնական նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ և արկի 1 բաղադրիչ մաս:

***

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին՝ ժամը 20.20-ին, 1958 թ. ծնված Ռիմա Գ.-ն հանձնել է 3 պայթուցիչ, 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 67 փամփուշտ:

***

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին՝ ժամը 17.05-ին, 1963 թ. ծնված Համլետ Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի, 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Այս խորագրի վերջին նյութերը