ՀՀ ԱԳ նախարար. «Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման գործում»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» միջազգային գիտաժողովին
Մեծարգո պարոն Նախագահ,
Գիտաժողովի հարգարժան մասնակիցներ,
Տիկնայք եւ պարոնայք,
1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նախապատմությունն առնչվում է հայ ժողովուրդի ամենաողբերգական էջի հետ: Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունն էր, որ 1921թ.-ին պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրոֆեսորին, թե ինչո՞ւ հայերը չեն դիմում Հայոց Եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան, պրոֆեսորն ասում է, որ որևէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունը և ընկղմվել միջազգային իրավունքի մեջ' նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948 թ. կոնվենցիայի ընդունման համար:
Հետագայում մեծ ջանքեր գործադրվեցին Հոլոքոստի հետևանքների վերացման ուղղությամբ, որովհետեւ նախապես հնարավոր չեղավ կանխարգելել նրա արհավիրքը: Հաջորդող 60 տարվա պատմությունը, Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը և այլ ողբերգություններ ցույց տվեցին, որ զուտ բարի կամքը բավարար չէ արմատախիլ անելու ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը:
Իհարկե, միջազգային հանրությունը որոշ առաջընթաց գրանցել է այս ուղղությամբ Հռոմի ստատուտի ընդունմամբ եւ Ռուանադայի և Հարավսլավիայի տրիբունալների ստեղծմամբ: Այս ժամանակահատվածում բազմաթիվ ցեղասպանագիտության կենտրոններ են հիմնվել, տարբեր գիտահետազոտական հաստատություններում և համալսարաններում ուսումնասիրություններ են իրականացվել, մեծ քանակությամբ գրականություն է լույս տեսել եւ տեսնում, սիմպոզիումներ և կոնֆերանսներ են կազմակերպվում: Այսօր Երեւանի այս գիտաժողովին աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները իրենց կարևոր ներդրումն են ունեցել այս գործում: Սակայն ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար:
Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետեւանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի:
Հենց այսպիսի մի գիտաժողովի ժամանակ էր 1933 թ. Մադրիդում Ռաֆայել Լեմկինը կոչ անում, որ եթե միջազգային հանրությունը ցանկանար կանխարգելել այնպիսի մի եղեռն, ինչպիսին հայերինն էր, ապա պետությունները պետք է միավորվեին այդ երևույթը բացառելու գործում: Այս նպատակը այժմէական է եւ կարծում եմ դրանով եք առաջնորդվում դուք' այստեղ հավաքված գիտնականներդ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում, միգուցե, դուք կկարողանաք առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնել դեռևս շարունակվող պայքարը ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման գործում:
Խորհրդանշական է միջազգային այս գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը Հայաստանում: Կցանկանայի ողջունել եւ շնորհակալություն հայտնել գիտաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից, Արգենտինայից, Շվեյցարիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Հունաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Հունգարիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իսրայելից եւ Ճապոնիայից ժամանած հեղինակավոր գիտնականներին եւ փորձագետներին: