Լրահոս

02.05.2017 09:17


Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկար)

Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկար)

Մայիսի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում BMW մակնիշի 05 ՍՍ 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել CPS բենզալցակայանի բենզին մատակարարող սարքին, այնուհետև բախվել էլետրասյանն ու գովազդային վահանակին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է:

BMW–ն ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը: BMW–ն հաշվառված է Երևան քաղաքի բնակիչ, 48-ամյա Թամարա Հակոբյանի անվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը