Լրահոս

01.05.2017 20:56


Երևանում հայտնաբերվել են օձեր

Երևանում հայտնաբերվել են օձեր

Մայիսի 1-ին, ժամը 15:16-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վասպուրական ռեստորանից դեպի Նուբարաշենի խճուղի տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ին Նիվա մակնիշի ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մետր) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Մայիսի 1-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն «Իժ» տեսակի օձին (մոտ 50-60 սմ) տեղափոխել են անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը