Լրահոս

14.12.2010 11:47


Ասանժի փաստաբանը հայտարարել է, որ նրա գործը ԱՄՆ-ում գաղտնի քննում է «Մեծ ժյուրին»

Լոնդոնյան Վեստմինստր շրջանի դատարանը այսօր կրկին լսումների է պատրաստվում՝ կապված «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիային հանձնելու հետ, որտեղ նա մեղադրվում է սեռական հանցագործությունների համար։ Դատական լսումների առաջին օրը մերժել էին գրավի դիմաց ավստրալիացուն ազատ արձակելու առաջարկը։

Իսկ նրա փաստաբան Մարկ Ստիվենսը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները գաղտնի ստեղծել են, այսպես կոչված, «Մեծ ժյուրիների խումբ», որպեսզի որոշեն՝ ինչ մեղադրանքներ կարելի է ներկայացնել Ասանժին, որ նրան հանձնեն ԱՄՆ-ին։

 

Այս խորագրի վերջին նյութերը