Աշխարհ

01.05.2017 17:25


Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորուստի մասին

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ կորուստի մասին

Մահացել է Թարթառի զորամասերից մեկի զինծառայող, 1998թ. ծնված Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Կյուրկենդի գյուղի բնակիչ Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն (Ələkbərov Zeynal Cəfərqulu oğlu): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը:

Զինծառայողի hամագյուղացիները հայտնել են, որ Էլեկբերով Զեյնալը մահացել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս:

Զեյնալովի մահվան փաստը հաստատել է նաև շրջանի ՏԻՄ ղեկավարը, նշելով, որ կատարվածի մանրամասներին տեղյակ չէ:

Նշվում է, որ զինծառայողին թաղել են ապրիլի 30-ին, սակայն սոցցանցերում պնդում են, որ Էլեկբերով Զեյնալին ավելի վաղ են թաղել: Էլեկբերով Զեյնալ Ջեֆերգուլու օղլուն զորակոչվել էր այս տարվա հունվարին:

Նշենք, որ բաց աղբյուրներից 2017թ․ ընթացքում Ադրբեջանի պաշտպանական համակարգի արդեն 25 սպանված զինծառայողի ինքնություն է հայտնի դարձել։

Այս խորագրի վերջին նյութերը