Լրահոս

16.01.2010 19:12


Էրդողան. «Հայ–թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ»

Էրդողան. «Հայ–թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ»

«Ով ինչ էլ մտածի, միևնույն է, հայ-թուրքական հարաբերությունների հարցը փոխկապակցված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախված է ղարաբաղյան խնդրի լուծումից»,- 7 թերթերի լրագրողներին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները փակվել են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության պատճառով, և որպեսզի մենք գնանք սահմանի բացմանը, պետք է խաղաղություն հաստատվի, վերջ դրվի ադրբեջանական տարածքների գրավմանը։  Եվ եթե Երևանն իրոք ցանկանում է մեզ հետ բարելավել հարաբերությունները, թող նախ և առաջ դուրս գա գրավյալ շրջաններից, և միայն այդ դեպքում է հնարավոր մեր հարաբերությունների հաստատումը»,- ընդգծել է Ռ. Էրդողանը՝ հավելելով.

«Այս ամենի մասին ես բացահայտ ասել եմ Պուտինին և Մեդվեդևին և խնդրել եմ նրանց ուժեղացնել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում, որովհետև Հայաստանի վրա ամենաուժեղ ազդեցությունն ունի Ռուսաստանը։ Եթե այդ երկիրն ակտիվ չլինի այս հարցում, ապա դժվար կլինի հասնել հակամարտության լուծմանը»։

Ըստ «Hurriyet»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը