Լրահոս

14.12.2010 11:22


Կասեցվել է տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ

Ս.թ  դեկտեմբերի 11-ին  ՀՀ  Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից  իրականացված  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևանի  օդանավակայանով, տարանցիկ ճանապարհով  թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման  փորձ:     

Օտարերկրյա երկու քաղաքացու  ուղեբեռի  կրկնակի զննությամբ հայտնաբերվել է  «մետամֆետամին» տեսակի  ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել  ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի   հսկիչ-անցագրային  կետով  փախուստի փորձ կատարելիս  ձերբակալվել է վերոհիշյալ  հանցագործության   կազմակերպիչը, որի մոտ  հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց:

«Զվարթնոց»    օդանավակայանում  և «Մեղրի»  հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3կգ 680գրամ  ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի   թմրամիջոց:

Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում  է ԱԱԾ Քննչական վարչությունը:

 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 

Այս խորագրի վերջին նյութերը