Լրահոս

01.05.2017 09:04


Զովունիի սգո սրահի մոտ բեռնատարը բախվել է գազատար խողովակին

Զովունիի սգո սրահի մոտ բեռնատարը բախվել է գազատար խողովակին

Ապրիլի 30-ին, ժամը 22:14-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ սգո սրահի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 393 UL 65 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) բախվել է վերգետնյա գազատար խողովակին, որից մի հատված (7 գմ) պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները գազի վթարային ծառայության աշխատակիցների հետ միասին կատարել են վթարավերականգնողական աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը