Լրահոս

01.05.2017 08:52


Երբ Քյարամի դիակը բերել էին, գիշերը գնացել դիակը բացել, տեսել էր, այդտեղից սկսվեց ամեն ինչ

Երբ Քյարամի դիակը բերել էին, գիշերը գնացել դիակը բացել, տեսել էր, այդտեղից սկսվեց ամեն ինչ

Ապրիլի 30-ին մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:

Armday.am-ի այս տեղեկությունը հաստատվել է և՛ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետի տեղակալի կողմից, և՛ Քյարամ Սլոյանի եղբոր՝ Համիկ Սլոյանի:

Համիկ Սլոյանը ասել է, որ մինչև եղբոր դեպքերը հայրը որևէ կոնկրետ հիվանդություն չի ունեցել:

«Իր հիվանդությունը հիմնականում նրանից սկսվեց, որ երբ Քյարամի դիակը արդեն բերել էին, ինքը գիշերը գողտու գնացել դիակը բացել, տեսել էր, այդ ժամանակվանից արդեն սկսեց հետ գնալը, իրեն տիրություն չարեց, երկու ագամ էլ ինսուլտ տարավ, արդեն էդ ինսուլտը ուղեղի վրա էլ էր ազդել: Ախպորս դեպքերից հետո սկսվեց ամեն ինչ»,-ասել է Համիկ Սլոյանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։

Մանրամասները՝ Armday.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը