Լրահոս

16.01.2010 10:17

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև

Հղում կատարելով թուրքական աղբյուրներին՝  Trend գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում նաև իրանի միջուկային ծրագիրն ու ղարաբաղյան հարցը։

Հեռախոսազրույցի ընթացքում  քննարկվել են ռուս-թուրքական միջպետական բարձրագույն մակարդակում խորհրդատվությունների նոր մեխանիզմների ստեղծման հետ կապված հարցերը։

Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել ավելի ակտիվ լինել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։