Լրահոս

14.12.2010 10:41


ԱՄՆ ծովակալ. «Կորեական թերակղզում լարվածությունն ավելանում է»

Բաղդադում ամերիկյան զինվորների հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների ղեկավար,  ծովակալ Մայքլ Մալենը  հայտարարել է, թե մեծանում է Կորեական թերակղզու վրա ռազմական գործողությունների պոռթկման հավանականությունը։

Նրա խոսքերով՝ Փհենյանը բարձրացրել է Հարավային Կորեայի նկատմամբ խաղադրույքները։

-Իրավիճակն այնտեղ փոխվել է, և գնալով ավելի վտանգավոր  է դառնում,-ընդգծել է ծովակալը։

Ըստ ծովակալի՝ միակ երկիրը, որը կարող է ազդել Փհենյանի վրա, Չինաստանն է։

- Չինաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը և  նվազեցնի  լարվածությունը Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի իշխանություններին համոզի հրաժարվել միջուկային զենք արտադրելու գաղափարից,-ընդգծել է նա:

 

Այս խորագրի վերջին նյութերը